MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
Էրոզիա և հղիություն

Արգանդի վզիկի էրոզիան շատ տարածված հիվանդություն է, որը ընդհանում է աննշան (որոշ դեպքերում հնարավոր է թույլ արյունոտ արտադրություն): Ապագա մայրերը, որոնց ախտորոշել են այս հիվանդությունը, անհանգստանում են ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության պատճառով:

 Արգանդի վզիկի էրոզիան պատոլոգիկ փոփոխություն է: Արգանդի վզիկի արտաքին մասը, ինչպես հայտնի է, ակոսված է էպիտելիայի բազմաշերտ հյուսվածքով: Էրոզիայի ժամանակ տափակ բազմաշերտ էպիտելիայի բջիջները փոխարինվում են ցիլինդրիկ բջիջներով, որոնք սովորաբար պաստառում են արգանդի վզիկի ուղին: Նմանատիպ պատոլոգիան հարկավոր է անպայման բուժել:

Ինչո՞վ է  վտանգավոր էրոզիան

Առաջին`էրոզիան նպաստում է բազմաթիվ սեռական վարակների առաջացմանը, երկրորդ`հնարավոր է չարորակ վերափոխում (թեև փոքր):

Պատճառները

Սահմանել էրոզիայի ստույգ պատճառը յուրաքանչյուր դեպքում այնքան էլ հեշտ չէ: Թվարկենք որոշ գործոնները, որոնք կարող են ազդել այս հիվանդության զարգացման վրա`

  •  հորմոնալ դիսբալանս
  •  վաղ սեռական կյանք (մինչև 17 տարեկան)
  •  թույլ դիմադրողականություն
  •  հեշտոցային բակտերիաների գերաճ, սեռական վարակներ (օրինակ, հերպեսի վարակ, քլամիդիի վարակ և այլն), բորբոքային պրոցես
  •  արգանդի վզիկի վնասվածքներ (օրինակ, վիժման հետևանքով)

Ախտորոշում

Սովորաբար “էրոզիան” բժիշկը ախտորոշում է գինեկոլոգիական զննումից կամ կոլպոսկոպիայից հետո: Հստակեցնել ախտորոշումը և համոզվել չարորակ բջիջների բացակայության մեջ հնարավոր է ախտորոշման հետևյալ միջոցների օգնությամբ`

  •  ցիտոլոգիական հետազոտություն

Արգանդի վզիկից վերցրած քսուքը ուսումնասիրվում է մանրադիտակի տակ, ինչը թույլ է տալիս բացահայտել անբնական բջիջներ (կամ համոզվել նրանց բացակայության մեջ):

  •  արգանդի վզիկի բիոպսիա

Փոքրիկ վիրահատություն, որի ընթացքում բժիշկը ստանում է վզիկի վնասված տեղից մի փոքր մաս:

  •  գիստոլոգիկ հետազոտություն

Բիոպսիայի ընթացքում ստացած նյութի լաբորատոր զննում:

 Բուժում

Հնարավոր է բուժման երկու տեսա`վիրաբուժական և պահպանողական: Բուժման սխեման կազմվում է անհատական: Թվարկենք էրոզիայի բուժման ամենատարածված վիրաբուժական մեթոդները`

  •  կրիոդեստրուկցիա

Վարակված տարածքի “սառեցում” հեղուկ ազոտի օգնությամբ:

  •  լազերակոագուլյացիա

Էրոզիայի “ոչնչացում” լազերային ճառագայթման օգնությամբ: Արգանդի վզիկի բուժման ամենատարածված և ամենաարդյունավետ միջոցը:

  •  քիմիական լազերակոագուլացիա

Վարակված տարածքի բուժում հատուկ նյութի օգնությամբ:

  •  ռադիոալիքային մեթոդ

Էրոզիայի բուժում բարձր հաճախականության ռադիոալիքների օգնությամբ:

Սովորաբար, բուժումից առաջ կատարվում է հակաբորբոքային թերապիա, վարակները վերացնելու և բորբոքային պրոցեսը կանխելու համար:

Մասնագետների մեծամասնությունը պնդում է, որ էրոզիան չունի բացասական ազդեցություն հղիության ժամանակ: Հղիության ընթացքում արգանդի վզիկի էրոզիան չեն այրում (միայն բացառիկ դեպքերում), որպեսզի չվնասվի վզիկի ամբողջականությունը: Սակայն տարածված է այն կարծիքը, որ էրոզիան չի կարելի այրել այն կանանց մոտ, որոնք դեռ չեն ծննդաբերել, սակայն դա այդպես չէ: Ժամանակակից մեթոդները, օրինկա, լազերային կոագուլացիան, թույլ են տալիս բուժել էրոզիան առանց սպիների առաջացման, հարակից հյուսվածքների վնասվածքների և այլ բարդությունների: Ընտրելով բուժման սխեման`վիրաբուժական կամ պահպանողական, մասնագետը հաշվի է առնում հիվանդության հնարավոր պատճառները, տարածվածության փուլը և ընթացքը:

Գովազդ
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ